Լուրեր
Շուրջ 144 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝  միջազգային մրցաշարերի մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով

ՀՀ մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է գործադիրի

Կստեղծվի սպորտի կառավարման  տեղեկատվական համակարգ

Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: ՀՀ կառավարության հերթական նիստում հավանություն է

Ծանրամարտի Մ23 տարեկանների և երիտասարդների ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գառնիկ Չոլակյանը՝ ոսկե մեդալակիրներ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ

Երիտասարդ ծանրորդները սկսում են պայքարն Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):

Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ

Հասմիկ Ավագյանն ընդունել է պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունից մեդալներով վերադարձած սամբիստներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներին, որոնք 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

«Երբեմն մշակույթն ընդհանրությունները տեսնելու միակ հնարավոր լեզուն է». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան

Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան, որին մասնակցել են 47 երկրի շուրջ 110 պատվիրակ, ինչպես նաև շուրջ 50 պատվավոր հյուր։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է 160-ամյակը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հոբելյանական 160-րդ թատերաշրջանի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Աճեմյանցիներին շնորհավորելով