Լուրեր
Ամփոփվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի արդյունքները

ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցաշարի նպատակներն

«ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները». Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Օլիմպավանում հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության

Կավելանան օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարները։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության

Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

Միջազգային գիտական ​​կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար: Հայ-չինական այս ծրագիրն

«Գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը». Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գիտական էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ համագործակցության ուղիները, Կառավարության նոր ծրագրում գիտության

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ: Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16

Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի բրոնզե մեդալակիրներ

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանի 12-րդ մեդալը սեղանի թենիս մարզաձևից է: Մրցումային 8-րդ օրը պատանիների զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը: Վասիլյանն ու Նազարյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի հերթական նիստը

Կազանում ընթացող «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի («Россия-спортивная держава») շրջանակում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ