«Հատիս» - «Երևան Բասկետ» խաղով մեկնարկել է բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունը:
2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ: Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օթմ Ուիլյամսը («Երևան Բասկետ»)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին. այդ օրը՝ ժամը 18:00-ին, «Գյումրին» կընդունի «Երևան Բասկետին»:
Հայաստանի կանանց առաջնությանն 8 թիմ է մասնակցում՝ Երևանից և Գյումրիից՝ «Լես ֆոքսիսը» (Երևան), «Հատիսը» (Երևան), «Երևան Բասկետը» (Երևան), «Գյումրին» (Գյումրի) և «Արցախը» (Երևան):
Առաջնությունն անցկացվում է շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում: