Լուրեր
Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը

ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել են Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100, Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100 և Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակների պետական միջոցառումների ծրագրերը համակարգող հոբելյանական հանձնաժողովներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով: Առանձին վարժություններում ևս Լալայանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտեմարտել է բելառուս Դմիտրի Շամելայի հետ և 7։2 հաշվով

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանն ու Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեի հետ և

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում գրանցելով 415 կգ արդյունքով: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդ տեղում էր՝ 189 կգ արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել

Տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: