Լուրեր
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին

Մշակութային արժեքների արտահանման գործընթացը կիրականացվի ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն պայմանավորված է

Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ

«Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացնեն «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է մշակութային կազմակերպությունների

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ ու Վրաստանի կրթության և գիտության նախարարների հանդիպումը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Հայտարարվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ, տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներ և կոթողներ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու

Համերգ՝ «Նվիրում Խաչատրյանին» խորագրով

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը: Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/: