ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք
- ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ,
- տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և իրականացման գործընթացին,
- տիրապետում են և կարող են կազմակերպել ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներում տեղեկատվության` ժամանակին և պատշաճ տարածում,
- ունեն մշակութային հանրության հետ տարբեր նեղոլորտային հարթակներում հաղորդակցվելու և իրազեկման գործընթացները կազմակերպելու փորձ և հմտություններ,
- ունեն/կստեղծեն համապատասխան կայք Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բազմակողմանիորեն ներկայացնելու և քաղաքացիական հանրության հետ մշտական հաղորդակցման կապը պահպանելու համար,
- ունեն անգլերենին գերազանց տիրապետող աշխատակազմ (հավելյալ առավելություն է ֆրանսերենի իմացությունը),
- ունեն մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություններ,
- տիրապետում են համակարգչային և ժամանակակից տեխնիկայի հմտությունների:
Գրասենյակն իր գործունեության ընթացքում անմիջականորեն հաշվետու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Գրասենյակը պարտավոր է.
-կազմակերպել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով հայաստանյան ծրագրերի մասին իրազեկման գործընթացը,
-կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային ծրագրերի հայտարարման գործընթացը,
-իրականացնել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով կազմակերպված հայաստանյան ծրագրերի մշտադիտարկում,
-պարբերաբար (եռամսյակային և տարեկան կտրվածքով) ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մոնիթորինգային հաշվետվություն կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ,
-աջակցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի միջոցով հայաստանյան արվեստագետների և մշակութային կազմակերպությունների առավել ներգրավվածությանը եվրոպական մշակութային ծրագրերում:
Կազմակերպությունը պետք է գրանցված լինի և գործի Երևանում:
Գրասենյակը տեղակայված է լինելու Երևան քաղաքում:
ԵՄ-ն հոգում է գրասենյակի ֆինանսավորման ծախսերի մինչև 60%-ը: Ֆինանսավորման մյուս հատվածը հոգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ծախսային ուղղությունները կորոշվեն՝ ըստ կազմակերպության կարիքների:
Գրասենյակն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-18:00-ն:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախախարություն ներկայացնել
- հայտադիմում,
- կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը,
- հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք,
- կազմակերպության գործունեության մասին տեղեկանք,
- իրականացված ծրագրերի վերաբերյալ միջազգային և հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու երաշխավորագրերը,
- աշխատանքի կազմակերպման տեսլականը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (համակարգող՝ Սվետլանա Սահակյանին) մինչև 2023 թ. մարտի 28-ը՝ հետևյալ էլ փոստով՝ svetlana.sahakyan@escs.am:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել +374 10 59 96 30: