Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը:

Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/:

Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» /կլարնետի համար/ հայաստանյան պրեմիերան:

Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: