Լուրեր
ՀՀ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,

ESMT Berlin-ում քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել

«ՀՀ դպրոցներում անվտանգային բարձր չափանիշների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության

ՀՀ պատվիրակությունը ԳԴՀ բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ

Նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը,

15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար

Կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի սփյուռքի հետ համագործակցության շրջանակում մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի անցկացմանը: Համահայկական

ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և Մշակութային ժառանգության վարչության