Լուրեր
Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի «Սիմֆոնիկ հեքիաթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։ Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական

Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ

Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ «Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական

«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում: Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական

Ֆինանսական հատկացումներ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով

2024 թվականին լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 1276-Ա

Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը: Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 1-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների