Լուրեր
Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակ

Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական

««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները կարևոր են ներառական կրթությանը նպաստելու առումով». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ

Աշխատանքի հնարավորություն՝ Ստրասբուրգի քաղաքապետարանում

Ստրասբուրգի քաղաքապետարանը (Ֆրանսիա) «Միջազգային կամավորական համերաշխություն» ծրագրի շրջանակում 2024 թ. տարեսկզբից 12 ամիս ժամկետով` շաբաթական 4 օր/28 ժամ դրույքաչափով և 900 եվրո վարձատրությամբ, կամավորական աշխատանքի մեկ հաստիք է առաջարկում Հայաստանին: Ֆրանսիական կողմը հոգում է Ստրասբուրգ ժամանման և վերջնական վերադարձի

«100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի գաղափարը ճանաչվել է հաղթող

Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը։ Նիստի օրակարգում քննարկվել են հարցեր միջազգային երիտասարդական քաղաքականության, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական

Քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի և Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծի նպատակը գործող կարգում

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները: Արդեն կայացել է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճայինների վիճակահանությունը: Ըստ այդմ, այսօր՝ հոկտեմբերի 23-ին,