Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները:

Արդեն կայացել է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճայինների վիճակահանությունը: Ըստ այդմ, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մրցագորգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Մեժլում Մեժլումյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Բաշիր Մագոմեդովի հետ, Հայկ Պապիկյանը որակավորման փուլում կգոտեմարտի Եգիպտոսի ներկայացուցիչ Նասեր Սայեդի հետ, Մուշեղ Մկրտչյանի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Արսենի Ջիոևը, Կնյազ Իբոյանը մեկնարկում ուժերը կչափի UWW-ն ներկայացնող Պրուտվիրայ Պատիլի հետ, իսկ Խաչատուր Խաչատրյանը որակավորման փուլում կմրցի ուկրաինացի Վոլոդիմիր Կոչանովի հետ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգան նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում էլ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Սամվել Սարգսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 23-29-ը: