Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը:

Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։

Մասնակցության պարագայում անհրաժեշտ է մինչև 2023 թ. hոկտեմբերի 30-ը հայտերը ներկայացնել հետևյալ հղումով:

Ներկայացված հայտերից ընտրությունը կիրականացվի Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից` խորհրդակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։

Յու­րաքանչյուր երկիր կարող է առաջադրել առավելագույնը հինգ հայտ։ Մրցանակի կանոնադրությանը չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից: