Ստրասբուրգի քաղաքապետարանը (Ֆրանսիա) «Միջազգային կամավորական համերաշխություն» ծրագրի շրջանակում 2024 թ. տարեսկզբից 12 ամիս ժամկետով` շաբաթական 4 օր/28 ժամ դրույքաչափով և 900 եվրո վարձատրությամբ, կամավորական աշխատանքի մեկ հաստիք է առաջարկում Հայաստանին:

Ֆրանսիական կողմը հոգում է Ստրասբուրգ ժամանման և վերջնական վերադարձի ճանապարհածախսն ու բնակվճարը:

Առաջարկվող աշխատանքը միտված է կանանց և տղամարդկանց միջև հավասարության ու միջազգային հարաբերությունների ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանը և համակարգված աշխատանք է նախատեսում Ֆրանսիայի և ՀՀ իրավասու կառույցների հետ:

Կարող են դիմել միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, գենդերային հարցերի ոլորտում մասնագիտացած ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատանքային փորձ ունեն նաև տվյալ բնագավառներում: Ֆրանսերենի խոսակցական և գրավոր խորացված իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը՝ ցանկալի:

Դիմումները՝ պահանջվող փաստաթղթերով, մինչև հոկտեմբերի 29-ը պետք է ուղարկել recrutement@gescod.org և juliette.kohler@strasbourg.eu էլեկտրոնային հասցեներին:

Աշխատանքի բնութագիրը, պայմանների և դիմումները ներկայացնելու մանրամասները ներկայացված են կից տեղեկանքում՝ ֆրանսերենով: