ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և
Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և
12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Դիլիջանում մասնակցել է «Ձեռներեցություն» խորագրով համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է «Ակցիա սովի դեմ» (Action Against Hunger) կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Աշխատանքային խմբի
Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում պետական պարգևների հանձման հանդիսավոր արարողությամբ և բուհի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսով ամփոփվել են համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ