ԿԳՄՍ նախարարության «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Գորիսը, Վեդին, Մասիսը, Վաղարշապատը և Ստեփանավանը։
Դեկտեմբերի 4-13-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ ուղարկելով կարճ հաղորդագրություն 1041 համարին՝ հայատառ գրելով քաղաքի անունը՝ Գորիս, Վեդի, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան: 1 հաղորդագրության արժեքն է 50 դրամ:
Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։