ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Ստեղծվող երիտասարդական կենտրոնները պետք է գործեն՝ համաձայն երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցի:
Մրցույթի մասնակիցը հայտով կարող է առաջարկել՝
- Համայնքապատկան տարածք, իսկ համայնքում երիտասարդական կենտրոնի գործունեության տրամաբանությանը համապատասխանող համայնքապատկան տարածքի բացակայության դեպքում՝ մասնավոր տարածք։
- Երիտասարդական կենտրոնը պետք է տարեկան կտրվածքով ապահովի համայնքում բնակվող առնվազն 200 երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը:
- Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
- Հաղթող ճանաչված մասնակիցը/մասնակիցները դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրի/ծրագրերի հաջորդող յուրաքանչյուր տարվա ավարտին պարտավորվում է/են ներկայացնել բովանդակային հաշվետվություն:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2026 թվականի հունվարի 15-ը՝ ժամը 14:30-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։