Լուրեր
ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման)

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել

Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝ ​​​​​​​դպրոցական սննդի  կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝

Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա

Իրազեկման քննարկումներ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։ Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները,

Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը