ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։ Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։
Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:Մեծ հաշվով սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը: Տոն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի
Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին
Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որին հաջորդել է «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Երկօրյա գիտաժողովը նվիրված
Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի