«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: «Գորիսի
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրերի մշակման աշխատանքային խմբերի հետ։ Քննարկվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների, մասնավորապես «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում
«Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան IES (Միջազգային գերազանցության կրթաթոշակ) ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2023 թվականի ամառային կիսամյակի համար: Ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն հնարավորություն է ընձեռում շնորհալի ուսանողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» նախագծի «Կենտրոնացված հեռավար ուսուցում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան
Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի: Հիշեցնենք,