«Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան IES (Միջազգային գերազանցության կրթաթոշակ) ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2023 թվականի ամառային կիսամյակի համար:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն հնարավորություն է ընձեռում շնորհալի ուսանողներին իրենց ոլորտային ուսումնական պրակտիկան մեկ կիսամյակ անցկացնել Բեռլինի Հումբոլդտի, Բեռլինի Ազատ, Պոտսդամի համալսարաններում և Բեռլինի «Տնտեսագիտության և իրավունքի» դպրոցում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գերմաներենի կամ անգլերենի B1 կարգին համապատասխան իմացություն:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասները և դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://en.copernicusberlin.de/ies: