
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի «Մշակույթ» ենթածրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրով: Ծրագիրը Հայաստանի մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել