Լուրեր
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ նա ներկա է եղել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետը

Խրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումը

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:

Հանդիպում ճարտարապետների հետ․ քննարկվել են ոլորտային հարցեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի ճարտարապետների պալատում հանդիպել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ուսանողներն ու դասախոսները։ Մասնագիտական

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների  հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի գրադարանում հանդիպել է հանրակրթական մի շարք դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։ Գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ գրադարանը ստեղծվել է

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթի պարգևատրման արարողությունը։ Նախաձեռնությունն իրականացնում են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն»

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ աշխարհի 2029 թվականի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտը։ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում: Հայաստանի ֆուտբոլի

Մեկնարկել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը

ՀՀ Կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը։ Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք,

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. քննարկում ԳԱԱ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի