Լուրեր
«Արցախը»՝ վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն

Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով` 3:1 հաշվով:

Արտաշատում կայացել է Ռազմիկ Գոլեցյանի 19-րդ հուշամրցաշարը

Նոյեմբերի 8-10-ը Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում անցկացվել է ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի 19-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների ըմբիշները, պայքարն ընթացել է 9 քաշային կարգում: Ըստ քաշային կարգերի

Ներկայացվել են Հայաստանում դուալ կրթության փորձարկման արդյունքները

Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության

ԽՄՕՄՄ-ի թիմը դարձել է հանդբոլի Հայաստանի պատանիների առաջնության չեմպիոն

Նոյեմբերի 7-10-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում կայացել է հանդբոլի մինչև 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող եզրափակչին մասնակցել են Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Վանաձորի, Ալավերդիի և Հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀԲՄԴ) թիմերը: Վաստակած 6 միավորով հանդբոլի

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին

Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 8-10-ը Հարավային Կորեայի Չոնջիու քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 11 սամբիստներից միայն մեկին է հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել. մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը: Մարզական սամբոյում

Հայտնի են սպարտակիադայի ծրագրով բազկամարտի մրցումների հաղթողները

Նոյեմբերի 8-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցումների տղաների պայքարում

Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումները

Նոյեմբերի 7-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի ուժային եռամարտի մրցումները: Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացված մրցումներին մասնակցել են