Նոյեմբերի 7-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի ուժային եռամարտի մրցումները:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացված մրցումներին մասնակցել են 8 բուհերի ուսանողներ, տղաները մրցել են 6, իսկ աղջիկները՝ 4 քաշային կարգերում:

Տղաների մրցապայքարում ըստ քաշային կարգերի հաղթել .

  • 52 կգ – Վահան Բուդաղյան (ՀԱՊՀ)
  • 60 կգ – Ալբերտ Դատիկյան (ՀԱՊՀ)
  • 67,5 կգ – Ռադիկ Ավդալյան (ՀՖԿՍՊԻ)
  • 75 կգ – Մհեր Սահակյան (ՀՌՀ)
  • 82,5 կգ – Վարդան Մանուկյան (ՀՖԿՍՊԻ)
  • +82,5 – Գրիգոր Հարությունյան (ՀՖԿՍՊԻ)

Աղջիկների պայքարում 48 կգ քաշային կարգում հաղթել է Սոֆիա Ալեքսանյանը (ՀԱՊՀ), 56 կգ քաշային կարգում՝ Ասթինե Պողոսյանը (ՀԱՊՀ), 67,5 կգ քաշային կարգում՝ Մելսիդա Մելքոնյանը (ՀԱՊՀ) և +67,5 կգ քաշային կարգում՝ Հռիփսիմե Պետրոսյանը (ԵՊՀ):

Մրցանակակիր ուսանողները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ: