Նոյեմբերի 7-10-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում կայացել է հանդբոլի մինչև 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող եզրափակչին մասնակցել են Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Վանաձորի, Ալավերդիի և Հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀԲՄԴ) թիմերը:

Վաստակած 6 միավորով հանդբոլի Մ17 պատանիների Հայաստանի առաջնության չեմպիոն է դարձել ԽՄՕՄՄ-ն: Վանաձորի և Ալավերդիի թիմերը վաստակել են 4-ական միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Վանաձորը, երրորդը՝ Ալավերդին: Քառյակը եզրափակած ՀԲՄԴ-ի թիմը միավոր չի վաստակել: