Նոյեմբերի 8-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցումների տղաների պայքարում ըստ քաշային կարգերի առաջին մրցանակակիր են դարձել Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սերգեյ Հակոբյանը (50 կգ) և Արման Մրտեյանը (55 կգ), Արմավիրի մարզից Էրիկ Խաչատրյանը (60 կգ) և Դավիթ Ղանդիլյանը (+70 կգ), Լոռու մարզից Վահան Մեհրաբյանը (65 կգ) և Մհեր Մաթևոսյանը (70 կգ):

Աղջիկները մրցել են 4 քաշային կարգում: 50 կգ քաշային կարգում լավագույնը եղել է Լիլիթ Ալավերդյանը՝ Գեղարքունիքի մարզից, 55 կգ քաշային կարգում՝ Շիրակի մարզից Հայկանուշ Հովհաննիսյանը, 60 կգ քաշային կարգում՝ Վայոց ձորից Քրիստինե Հովհաննիսյանը, իսկ +60 կգ քաշային կարգում՝ Արմավիրի մարզից Տաթև Կարապետյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն ստացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներ, մեդալներ, հավաստագրեր: