Լուրեր
Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի օրվա հանդիսավոր միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Ողջունելով համալսարանի գործունեության 28-ամյակը՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ՀՌՀ ներկա և նախկին ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մաղթելով շարունակական զարգացում և մեծ հաջողություններ։ «Բուհի առաջին ընդունելությունը կայացել է

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության

Փոխըմբռնման հուշագիր «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար

Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը

2025-2026 ուսումնական տարվանից ընտրանքային ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը: «STEP.ai-ԱԲ» եռամյա ծրագրերը՝ որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված

Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում. նախարարը ծանոթացել է կրթական ծրագրերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ հաշվի առնելով, որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ նախարարը

18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում: Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա նաև կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը երկրորդ անգամ անցկացվել է դպրոցականների համար

Դպրոցականների շրջանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության նպատակով սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր` 40 կմ ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Խարույկի շուրջ հանդիպում՝ դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սևանի «Արևիկ» հանգստյան գոտում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Ներկա է եղել նաև