Լուրեր
Չինարեն դասավանդող և ուսումնասիրող մասնագետները պարգևատրվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, մշակվել է

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը: Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել

«3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում». անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» աշխատաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին նվիրված։ Աշխատաժողվի նպատակ ժամանակակից մանկավարժական

Ձեռքբերումների տարի էր․ ՄԿՈՒ երկխոսության հարթակում քննարկվել են  մասնագիտական կրթության զարգացման նոր ուղղությունները

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են

Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական