Լուրեր
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ

Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120»

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական

Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք

Վարչապետն այցելել է Աբովյանի Կաթնաղբյուր բնակավայրի նորակառույց դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության

Կյանքից հեռացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերի փոփոխությունները: Ըստ այդմ, կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան

Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում: Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը