
Երեկոյան գունային լուսավորությամբ յուրահատուկ խորհրդավորություն ստացած Գառնու տաճարում տեղի է ունեցել հոբելյանական համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Երկու հայ մեծերին նվիրված հոբելյանական համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի