Լուրեր
Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․  քննարկում ԱԺ-ում

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և

Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1 Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի միջազգային օրվա առթիվ այցելել են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Սպորտի միջազգային օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է սեղանի թենիսի վաստակաշատ ներկայացուցիչ Գոհար Խանզրատյանին

Սպորտի միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել են սեղանի թենիսի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր, «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի գլխավոր մրցավար Գոհար Խանզրատյանի

Մարզական  վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները: Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ մարզասերներ, մարզիկներ, մարզիչներ և սպորտի ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է որպես Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այս օրը միտված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ առողջ ապրելակերպն ու սպորտը

Այց Արմավիրի մարզի մի շարք նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում