Լուրեր
Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն

ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ «Արևիկ» մանկական գրատունը կազմակերպում է ժամանակակից հայ գրող Տաթևիկ Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն և ստեղծագործական աշխատարան։ Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան լսելու հեքիաթի թատերայնացված ընթերցանություն և մասնակցելու քննարկման, ինչպես նաև էկո բաժակներում կտնկեն սերմեր և

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական և մարզական հաստատություններ։ Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Ժաննա Անդրեասյանը նախ եղել է

Երաշխավորվել են 20 կրեդիտ տրամադրող ուսումնական հաստատությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 22-ի N 57-Ն հրամանով հաստատվել է «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը»: Այս կարգավորումը հնարավորություն է

«Մկների ժողովը». առաջնախաղ Վանաձորում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 24-ին տեղի կունենա «Մկների ժողովը» մանկական ներկայացման առաջնախաղը՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության։ Բեմադրության, բեմականացման և ձևավորման հեղինակն է Գյումրիից հրավիրված ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, որը ներկայացմանը հաղորդել է թատերական ինքնատիպ լեզու

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման լրագրողական մրցանակաբաշխություն

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ

էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան

2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից:

Առաջնախաղ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում մարտի 28-ին և 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։ Բեմադրիչը Արինա Արարատյանն է, բեմանկարիչը՝ Նելլի Բարսեղյանը, զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։ Բեմադրական

Հայեցակարգ՝ ի նպաստ առողջ ծերացման

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր ու միջին եկամտաբերություն ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Արաքսիա Սվաջյանը