Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 22-ի N 57-Ն հրամանով հաստատվել է «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը»: Այս կարգավորումը հնարավորություն է տալիս միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներին աշխատելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի առկայության դեպքում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել են ներքոնշյալ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած մոդուլները.
- «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ
- «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ