Լուրեր
Երևանի կամերային պետական թատրոնը մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 23-րդ թատերական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի» գեղարվեստական ղեկավար Եժի Լիմոնի հրավերով Երևանի կամերային պետական թատրոնը 2019 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Լեհաստանում մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 23-րդ թատերական փառատոնին` Վ. Շեքսպիրի «Ռոմեո և

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային

Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

Բացման առաջին արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Բարձունքի հատակից» ֆիլմի ցուցադրությամբ: Դրան կհաջորդի հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ. վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Փառատոնի բացման երկրորդ՝ բացօթյա

Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:

Արայիկ Հարությունյան. Ամուր հիմք ունենք հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում,

«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

Փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք»,

Ավարտվել է «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրը

Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Շիրակի մարզի Ազատան, Ամասիա և Գյումրի համայնքներում՝ ներկայացնելով ծրագրի արդյունքում գրանցված և մշակված նոր երգերը։ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվում են Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի

Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգա մենահամերգով

Օգոստոսի 20-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան: