Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Շիրակի մարզի Ազատան, Ամասիա և Գյումրի համայնքներում՝ ներկայացնելով ծրագրի արդյունքում գրանցված և մշակված նոր երգերը։
Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվում են Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի սերունդներ, որոնք դեռևս արևմտահայ երաժշտության բացառիկ նմուշների կրողներն են: Ծրագրի ընթացքում նրանցից գրանցվել են ժողովրդական ավանդական բազմաժանր երգատեսակներ և նվագարանային ստեղծագործություններ, որոնք որպես բանավոր փոխանցվող մշակույթի դրսևորվում մշտապես ենթական են կորստի և կարիք ունեն անհապաղ պաշտպանության:
Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի ժողովրդական երաժշտական մշակույթի բացառիկ նմուշների հայտնաբերմանն ու տարածմանը, ինչպես նաև համերգային կատարումների միջոցով երաժշտարվեստի հանրայնացմանը: