ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի» գեղարվեստական ղեկավար Եժի Լիմոնի հրավերով Երևանի կամերային պետական թատրոնը 2019 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Լեհաստանում մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 23-րդ թատերական փառատոնին` Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով:
«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի և արվեստագետների շրջանում: Ներկայացման ռեժիսորն է Լուսինե Երնջակյանը: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ ընդգրկված է թատերախմբի մոտ 22 դերասան: Շեքսպիրյան փառատոնին մասնակցել են նաև թատերախմբեր Խորվաթիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից և Ռուսաստանից:
Գդանսկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը «EFFE» հեղինակային մրցանակ ստացած հինգ եվրոպական փառատոներից մեկն է: Այն միջազգային հարթակ է արվեստագետների հետ եվրոպական հանրության շփման համար, որի շրջանակում անցկացվում են սեմինարներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստագետների հետ, մշակութային տարբեր միջոցառումներ: