ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է):
Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով՝ առկա ծրագրերը համալրելու կամ հարստացնելու նպատակով:
Նոր ծրագրերի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ secretariat@escs.am / lusine.sargsyan@escs.am, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին ուղղված ուղեկցող գրությամբ:
Առաջարկը պետք է ներառի՝
- հակիրճ բովանդակություն (1 էջ),
- նախահաշիվ,
- տեղեկատվություն՝ անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
- տեղեկատվություն՝ համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
- տեղեկատվություն՝ դիմումատուի (անհատ, կազմակերպություն) վերաբերյալ:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +374 10 599 631 հեռախոսահամարով, Ժամանակակից արվեստի վարչություն (Լուսինե Սարգսյան):