Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին ներկայացվում է Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:
Բեմադրության երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան: Լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան: Բեմադրող բալետմայստեր՝ Արա Ասատուրյան: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան:
Բալետը համաշխարհային պրեմիերա է. ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և բեմադրվում է առաջին անգամ։
Նշենք, որ ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Մի՞տք, թե՞ սիրտ, լո՞ւյս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդ հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է: