Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ՖԱ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին,

«Հավերժի ճամփորդը. Հայաստան». լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով: Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած

Համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին

«Հովեր» պետական կամերային երգչախումբը սեպտեմբերի 18-ին համերգով հանդես կգա Գյումրիում: Համերգը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին: Ծրագրում կհնչեն Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին նույն համերգային ծրագրով երգչախումբը հանդես է եկել նաև Վանաձորում: Համերգների նպատակն է մեկ

Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները, շուրջ 100 հոգի: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը և մրցումները համակարգում և ֆինանսավորում է

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ: Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նոր թատերաշրջանը բացվել է Ցագարելիի «Խանումա» ներկայացումով

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նոր թատերաշրջանը բացվել է Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացումով բեմադրությունը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի։ Սեպտեմբեր ամսվա խաղացանկում ներառված են Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ. Ֆոյի

Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում: Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել են Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաբացման արարողությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) եկեղեցու վերաբացման արարողությանը: Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) եկեղեցու պահպանության և