ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Անկախության օրվան նվիրված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի N զորամասերում կանցկացնի «Հայրենասիրական երգի երեկո»:

Ծրագրի շրջանակում, հայրենասիրական երգերի տեքստերն ու երաժշտության ձայնագրությունները նախապես ուղարկվել են զորամասեր, զինվորներին տրամադրվել է ժամանակ՝ դրանք յուրացնելու համար, այնուհետև, զորամասեր կայցելեն պրոֆեսիոնալ կատարողները և նրանց կսովորեցնեն այդ երգերը:

Ուսուցանելուց հետո Վայոց Ձորում տեղի կունենա համերգ-մրցույթ տարբեր ջոկատների միջև: