Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը հոկտեմբերի 4-ից կազմակերպում է «Մշակութային շարժական արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության հիմունքներ» թեմայով եռամսյա դասընթաց:

Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների և բոլոր շահագրգիռ անհատների համար:

Դասավանդման նյութն ընդգրկում է մշակութային արժեքների փորձաքննությանն առնչվող մասնագիտական տեսական և գործնական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Դասընթացը ներառում է փորձաքննության իրականացման ձևերը, մեթոդաբանությունը, սկզբունքներն ու հիմնական գործընթացները:

Դասընթացի կարևորագույն նպատակն է մեծացնել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ՝ ապահովելով երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը:

Դասընթացավարները կենտրոնի առաջատար մասնագետներ են՝ հավատարմագրված փորձագետները: Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր:

Դասընթացի համակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյան:

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011 29 71 18 հեռախոսահամարին կամ գրել expertcenter1@gmail.com էլ. փոստի հասցեին: