Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) նվաճել է աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մեդալը:
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ փուլում Բաչկովը 1:4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյշոուն Դևիսին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում հանդես է եկել ութ բռնցքամարտիկով՝ Արթուր Հովհաննիսյան (52 կգ), Էրիկ Պետրոսյան (57 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ), Կորյուն Աստոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտուշ Հովհաննիսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ) և Գուրգեն Հովհաննիսյան: