Լուրեր
Կկայանա հայ կինոռեժիսորի՝ Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմի պրեմիերան

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանած «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Մարտի 10-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, որին կհետևեն կինոցուցադրությունները։ Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության ֆիլմն

Ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակը մարզի ժողովրդական երգարվեստի

Համերգ՝ նվիրված Մեդեա Աբրահամյանի հիշատակին

Մարտի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի

DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգ՝ Հայաստանի ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։ Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման

Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի

Թատերահամերգային կազմակերպությունների տարածքներում ծառայությունների մատուցման կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը: Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում,

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի