Լուրեր
Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ: Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգան երգչուհու

Ներկայացվել են «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի արդյունքները. հանդիպում` երիտասարդների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպումը կայացել

Կայացել է «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ, Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել

Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը կընդգրկվի ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալները հանդիպել են ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր