Լուրեր
4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են: Երկու

«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի

Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողներ, Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը:

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20

Մ23 ԱԱ. Վազգեն Թևանյանը մեկնարկել է հաղթանակով

Վազգեն Թևանյանը հաղթանակով է մեկնարկել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը 65 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է կանադացի Դանիել Տրոյ Քոլեսին և դուրս եկել 1/8

Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված կառույցներն ապամոնտաժվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի շինությունները և նոր տեղադրված կոնստրուկցիաները։ Բազմաթիվ են դեպքերը,

«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի AMC կինոթատրոնների ցանցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։ Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները։ Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ

Մնացական Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես