Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/min.escs.arm/:

«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 9 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»՝

12.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

13.04.2023 թ.- Էդիտա Գալստյան, ՀՀ Շիրակի մարզ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ

14.04.2023 թ.- Լուիզա Սարգսյան, ՀՀ Շիրակի մարզ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց

15.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

16.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

17.04.2023 թ.- Արփի Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց

18.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

19.04.2023 թ.- Լիլիթ Գալստյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

20.04.2023 թ.- Էմմա Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում: