Լուրեր
Քննարկվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջինից երկրորդ ընթերցում նախարարությունը սերտորեն աշխատել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահի

Չեխիայի պետականության տոնի առթիվ Երևանում բացվել է չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից ներշնչված որմնանկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը: Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս

Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման ՀՀ առաջնության հաղթողները

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների

«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Մյասնիկյան բնակավայրում կկառուցվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան երեխայի և ընտանիքի կենտրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարիների ընթացքում

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 7 նախագիծ

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի

 «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն առաջին անգամ անցկացվել է դպրոցականների համար

Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում այսօր 66 դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին: Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների