Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին (ընտրված մասնակիցները հետադարձ կապով տեղեկացվել են)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրվողներին ակտիվության համար և տեղեկացնում, որ նմանօրինակ միջացառումները կլինեն շարունակական։