ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։
Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.
- Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով
- Գորգագործություն
- Կարպետագործություն
- Թաղիքագործություն
Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից:
Ծրագիրը կամփոփվի ցուցահանդեսով:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4k7urxz5:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 093-97-99-51 հեռախոսահամարով (Օվսաննա Մարգարյան):