Լուրեր
Թբիլիսիում բացվել է առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Թբիլիսիի N104 դպրոցում ներկա է եղել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը: Սա Վրաստանի մայրաքաղաքում բացված առաջին «Արմաթ» աշխատանոցն է: Մինչ այդ Վրաստանի այլ բնակավայրերի դպրոցներում արդեն գործում էին 11 «Արմաթը» աշխատանոցներ: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 15-րդ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 15-րդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 6 նախագծեր. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/2 հասցեի

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը Պեկինում անցկացված oլիմպիական որակավորման մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա գեղասահքի զույգերի մրցելույթում նվաճված առաջին օլիմպիական ուղեգիրն է։

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային

Արմավիրում կայացել է «Ֆեստիվառ»-ի երրորդ և եզրափակիչ համերգը՝ նվիրված Անկախության օրվան

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված համերգով Արմավիրում եզրափակվել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը: Բեմում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը,

Բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը

Անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում Փարիզի Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը։

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» բացառիկ աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.) Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ

Հեծանիվ վարելու անվճար դասընթացներ

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվճար հիմունքներով կազմակերպում է հեծանիվ վարելու դասընթացներ՝ Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման պետական ծրագրի շահառուների համար: Առավել

Նոր համագործակցություն՝ Ակրոպոլիս - Հայաստանի պատմության թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Հանդիպման առանցքում Ակրոպոլիս թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի